13 հուլիսի 2009 - 14:20 AMT
Ֆելիքս Շտուրմ. Մենամարտը Գեւորի դեմ գերիրադարձություն դարձավ
WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը (32-2-1, 14 KO)մեկնաբանեց իր հաղթանակը հայաստանցի Խորեն Գեւորի հանդեպ մենամարտում, որ տեղի ունեցավ հուլիսի 11 Նյուրբուրգում (Գերմանիա):

«Դա հիանալի երեկո էր: Կարծում եմ, բռնցքամարտի երկրպագուները գոհ մնացին շոուից, որի համար վճարել էին: Դա ոչ թե ուղղակի լավ մենամարտ էր, այլ գերիրադարձություն: Այժմ ես երկարատեւ արձակուրդ կվերցնեմ: 77 օրվա ընթացքում ես երկու մենամարտ ունեցա: Ես երախտապարտ եմ իմ թիմին: Մենք բոլորս վաստակել ենք հանգստանալու իրավունքը»:

Մենամարտի ավարտին Շտուրմը տեղափոխվեց հիվանդանոց աջ ականջի վնասվածքի պատճառով: Ըստ բռնցքամարտիկի, դա աննշան վնասվածք է, սակայն բժիշկների միջամտությունը պարտադիր էր, իսկ այժմ նա իրեն լավ է զգում: