Գագիկ Ծառուկյանը սպառման շուկաներ է որոնում հայ արտադրողների համար

PanARMENIAN.Net - «Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Գագիկ Ծառուկյանն իր բոլոր ջանքերը կուղղի հայ արտադրողների ապրանքների համար նոր շուկաների որոնմանը: Դա հատկապես ակտուալ է, քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով շատ ավանդական շուկաներ այժմ փակ են հայկական ապրանքների համար»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ ընթացիկ տարին շատ հագեցած կլինի` սեպտեմբերին ակնկալվում է խորվաթ գործարարների պատվիրակութան այցը, որի ժամանակ կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործարար նախագծեր: Հոկտեմբերին նույն ձեւաչափով կայցելի բուլղարական պատվիրակությունը, ասել է Գալստյանը:



Լրագրողի այն հարցին, թե հատկապես ինչ արդյունք տվեցին հայ եւ բելառուս գործարարների փոխադարձ այցերը` Գալստյանը նշել է, որ այդ այցերի հիմնական նպատակը գոյություն ունեցող հայ-բելառուսական ապրանքատնտեսական դիսբալանսի հավասարեցումն է եւ նոր շուկաների հայտնաբերումը հայկական ապրանքների համար: Նա նաեւ ընդգծել է, որ այդ այցերի արդյունքում կնքվել է շուրջ 7 առեւտրատնտեսական համաձայնագիր հայկական արտադրության արտահանման ենթակա ապրանքների գրեթե բոլոր տեսակների առաքման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---