«Բարգավաճ Հայաստան». ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - «2007թ. ի վեր գոյություն ունեցող «մադրիդյան սկզբունքները» գաղտնի են, եւ մենք չենք կարող կոնկրետ քննարկել այդ թեման: Հայտնվող ինտերնետ-հրապարակումները չեն կարող հավաստիության հավակնել, քանի որ չկա պաշտոնապես հրապարակված փաստաթուղթ»,-մամլո ասուլիսում հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:



Լրագրողի համալրված մադրիդյան սկզբունքների մասին հարցին ի պատասխան Գալստյանը նշել է, որ իրեն հայտնի չէ այդ փաստաթղթի պարունակությունը, իսկ ինտերնետում հայտնվող տեղեկությունները, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ապատեղեկատվություն են: «Քանի դեռ ես չեմ ստացել ՀՀ ԱԳՆ փաստաթուղթը, կնիքով եւ մակագրությամբ, մնացած բոլոր հրապարակումները հիմք չեն ծառայում ինձ համար»,-հայտարարել է Գալստյանը:



Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստանի» համար առաջնային են հետեւյալ տարրերը` Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, պետք է ապահովի անվտանգության երաշխիքները Ղարաբաղի բնակչության համար եւ առաջնահերթ լուծում տրվի ԼՂՀ կարգավիճակի հարցին: «ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-հայտարարել է Խ.Գալստյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---