«Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորը պարգեւատրվել է «Մանթաշյանի ասպետ» ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը:



Արարողությանը ներկա էր շուրջ 1000 մարդ` մասնակիցներ, հյուրեր, հովանավորներ:



Կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մշակույթի ոլորտում բարեգործական գործունեության համար պարգեւատրավեց ՀՀ մշակույթի նախարարության «Մանթաշյանի ասպետ» ոսկե մեդալով:



«Նախաձեռնելով փառատոնը, կազմակերպիչները հավատում էին հաջողությանն ու արդյունքին, ինչն էլ ստիպեց մեզ եւս հավատալ, որ «Ոսկե ծիրանը» կկայանա ու համբավ ձեռք կբերի: Այդ հավատն է ստիպում մեզ արդեն այսօր, 6-րդ կինոփառատոնի բացման օրը սկսել աշխատել 7-րդի կազմակերպման ուղղությամբ»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---