13 հուլիսի 2009 - 18:27 AMT
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կատարեց պարտատոմսերի երկրորդ արժեկտրոնների վճարումը
Օրերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կատարեց իր կողմից թողարկած, 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, յուրաքանչյուրը 50000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 3 տարի շրջանառության ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (HRGAB2) երկրորդ կիսամյակային արժեկտրոնների վճարումը անվանական արժեքի 4.75%-ի չափով (տարեկան տոկոսադրույքը 9.5% է), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:


Պարտատոմսերի թողարկման տեղաբաշխող եւ հաշվարկային բանկ է հանդիսանում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: