Աբդուլլահ Գյուլը կոչ է անում մինչեւ տարեվերջ հանրաքվե անցկացնել Կիպրոսում

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է բանակցել Կիպրոսի վերամիավորման շուրջ եւ հուսով է, որ բանակցություններն արագ կավարտվեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաաթի հետ համատեղ մամլո ասուլիսում: Գյուլը նշել է նաեւ, որ Թուրքիան ցանկանում է, որ հանրաքվեն կայանա մինչեւ տարեվերջ: Թալաաթն իր հերթին հավելել է, որ որոշ ոլորտներում արդեն կա առաջընթաց Կիպրոսի հույների հետ բանակցություններում` նշելով, որ չնայած դրան, կողմերի համար դժվար է համաձայնության գալ որոշ հարցերի վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---