ՀԱԿ-ը քննադատում է «մադրիդյան սկզբունքները» եւ հայկական իշխանությունների գործողությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրիկարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով: Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսն այսօր երեկոյան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ երեք նախագահների ելույթում չի արտահայտված նորացված փաստաթղթի էությունը:



Ըստ ՀԱԿ-ի նշվածհայտարարության պարունակածտեղեկությունները`զուգակցված պաշտոնականայլհայտարարությունների ընձեռածտեղեկատվությանը (որոնք չեն հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից) լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Մասնավորապես պարզ է դառնում, որ այլեւս «չի քննարկվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ ըստ էության ֆիկցիա է դառնում վարչախմբի կողմից ավելի քան 10 տարի թմբկահարված փաթեթային լուծումը: Ըստ էության, օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է ավելի անորոշ ձեւակերպումներով. անհստակ ու անբավարար լուծում է տրվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի` Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին: Եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ վտանգավորայսզարգացումների մասին Կոնգրեսն ահազանգում է արդեն 1.5 տարի շարունակ: Պաշտոնական քարոզչությունն ու կեղծ ընդդիմությունն այս ընթացքում շեղել է ժողովրդի ուշադրությունը մեր ահազանգերից, փորձել հանդարտեցնել հասարակությանը` ասելով, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ զարգացումներ չկան, եւ ստատուս-քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ:



Միջազգայինհանրությունը չէրկարողչօգտագործելլավագույն առիթը.ՀՀիշխանություններիեւ, մասնավորապես, ՍերժՍարգսյանիոչ լեգիտիմլինելուհանգամանքը, եւ Հայաստանի իշխանութուններին «հարկադրեց լուրջ զիջումների գնալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացներում: Չվայելելով ժողովրդի վստահությունը եւ չունենալով լեգիտիմություն, Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած իշխանությունը գնաց այդ զիջումներին` պահպանելու համար իր իշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:



Այդ զարգացումներից զերծ մնալու համար, ՀԱԿ-ը կրկին պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---