Դավիթ Դավթյան. Մադրիդյան սկզբունքներն ինքնասպանության ուղեցույց են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից «Մադրիդյան սկզբունքների» հրապարակման մեջ իրականում ինչ-որ հեղափոխական բան չկա, քանի որ սկզբունքնեի հիամքը վաղուց արդեն հայտնի էր: Հարց է, թե ինչու հենց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպումից առաջ դրանք հրապարակվեցին: Ինչպես PanARMENIAN.Net ին է ասել է ANALITIKA.at.ua-ի փորձագետ վերլուծաբան Դավիթ Դավթյանը, այդ իրադարձությունն ակամայից հուշում է, որ սկզբունքները հնացել են եւ չեն համապատասխանում ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին, հենց շահագրգռված միջնորդներին: Քանի որ, հնարավոր է, որ շուտով նոր փաստաթուղթ կստորագրվի, հանրության համար հրապարակվեց այս տեղեկատվությունը` իրադարձությունների իրական ընթացքը սքողելու համար: «Նշենք, որ սկզբունքները հրապարակվեցին այն բանից հետո, երբ Մոսկվան բարեհաջող կերպով սեփականաշնորհեց ադրբեջանական գազը, երբ հայ-թուրքական բանակցությունները խուլ փակուղում էին եւ Nabucco-ի վերաբերյալ պայմանագրի կնքման շեմին: «Մադրիդյան սկզբունքները» համաձայնեցվել են առկա աշխարհաքաղաքական իրավիճակի հիման վրա եւ ստատուս-կվոն ձեռանտու էր բոլոր միջնորդներին: Իսկ այսօր ախորժակը փոխվել է եւ բոլորը ցանկանում են լուծել խնդիրը, ընդ որում բացառապես սեփական շահերից ելնելով` Մոսկվային անհրաժեշտ է երկաթուղային ուղիների բացումը, Անկարան մտահոգված է իր նախագծերի իրականացմամբ եւ տարածաշրջանում իր դերի բարձրացմամբ, ԱՄՆ, որը ցանկանում է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, նպաստում է Անկարայի նախապայմանի կատարմանը Երեւանի հետ բանակցություններում: Այսպիսով անկայութնությունը տարածաշրջանում ոչ ոքի ձեռնատու չէ: Սակայն այս գործընթացները չեն համապատասխանում Երեւանի ազգային շահերին, ավելին չափազանց վտանգավոր են: «Հայաստանը, մինչ Թուրքիայի հետ սիրաշահելը, հզոր ուժ էր ներկայացնում իրենից, որի կարծիքի հետ ստիպված էին հաշվի նստել, իսկ այսօր Երեւանն ինքն իրեն իր կարճատես քաղաքականությամբ փակուղի է մտցրել»,-գտնում է փորձագետը:



Ըստ նրա, հրապարակված սկզբունքներն իրականում չեն կարող լուծել խնդիրը, քանի որ այդ հիմքը հայերին բոլորովին ձեռք չի տալիս, իսկ որոշ կետեր ընդհանրապես առասպելական են ու անկատարելի: Ըստ սկզբունքների նախատեսվում է վերադարձնել ԼՂՀ մերձակա տարածքները, ինչը փաստորեն փոխանակում է ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակի շնորհման հետ, իսկ միակ զիջումը հայերն` միջանցքն է: Նման մոտեցումն անընդունելի է ու չհիմնավորված, եթե վերադարձվում են տարածքներ, ապա Բաքուն պետք է ճանաչի ԼՂՀ-ի ինքնաիշիանությունը, իսկ ազատագրված տարածքները վերադարձնելու համար ոչ մի ծանրակշիռ փաստարկ կամ անվտանգության բավարար երաշխիք չկա, ինչն իր հերթին վերածում է այս փաստաթուղթը «Ֆիլկայի գրի»; Փախստականների վերադարձի մասին դրույթն «ինքնասպանության ուղեցույց է», որը դատարակ ձեւակերպում է: Սկզբունքներն, ըստ էության, հիմնված են քաղաքակրթության եւ հումանիզմի գաղափարների վրա, սակայն տվյալ մոտեցումները չեն գործում հայերի հանդեպ թուրքերի ու ադրբեջանցիների ազգային անհանդուրժողականության պայմաններում, ինչպես նաեւ երկու համաժողովրդավարական պետությունների համար, որոնք չափազանց ռազմականացված են: Խաղաղապահ ուժերի տեղակայման մասին կետը անհեթեթ է եւ ապացուցում է այդ սկզբունքների անիրականալիությունը, քանի որ հայերի համար միանգամայն անցանկալի է օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը տարածաշրջանում: Խայտառակ է ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման համար հանրաքվեի մասին կետը, քանի որ կան 1991թ. հանրաքվեի արդյունքները, իսկ նոր հանրաքվեի անցկացումը փաստորեն կասկածի տակ է դնում արդեն կայացած հանրաքվեի իրավասությունն ու տագնապալի ազդանշան է: Ժողովրդավարության ու ժողովրդների ինքնորոշման ջատագովները պարտավոր են հարգել ժողովրդի ընտրությունը, ոչ թե կասկածի տակ առնել այն: Ակնհայտ է, որ փաստաթուղթը չի կարող գործել ու անընդունելի է հայերի համար, իսկ ԼՂՀ հարցի լուծումն այս ձեւաչափում ինքնասպանություն է»,-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---