14 հուլիսի 2009 - 11:21 AMT
Ուկրաինայի Գերագույն ռադան մտադիր է եկեղեցիներին վերադարձնել պաշտամունքային կառույցները
Հուլիսի 13-ին Ուկրաինայի վարչապետի հանդիպմանը Եկեղեցիների եւ կրոնականն կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հետ ներկա է եղել նաեւ ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Հանդիպման ընթացքում Յուլիա Տիմոշենկոն խոստացել է հաջորդ շաբաթ Գերագույն ռադա ներկայացնել եկեղեցիներին պաշտամունքային կառույցները վերադարձնելու մասին որոշումը:

Միեւնույն ժամանակ, կառավարության ղեկավարը հաղորդել է, որ վերջին տարում եկեղեցիներին է վերադարձվել շուրջ 200 պաշտամունքային կառույց: Սակայն, նրա խոսքերով, այժմ հարկավոր է օրենսդրորեն ամրագրել կառույցները վերադարձնելու սկզբունքները:

Արքեպիսկոպոս Բունիաթյանը Տիմոշենկոյին է ներկայացրել Ուկրաինայում հայ եկեղեցու խնդիրները: Իր հերթին Տիմոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը կնպաստի կուտակված խնդիրների լուծմանը, հաղորդւոմ է Analitika.at.ua-ն: