«Արմավիան» բացել է Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթը

PanARMENIAN.Net - 2009թ. հուլիսի 12-ից «Արմավիան» բացել է Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթը, ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ:



Ըստ ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովի, չվերթը պահանջարկ կունենա ամառային ամիսներին եւ հարմար է հանգստացողների համար: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ արձակուրդն Աջարիայում անցկացնելը եւ հարմար է, եւ շահավետ, նույնիսկ հարգի, իսկ այժմ, երբ այնտեղ են թռչում «Արմավիայի» հարմարավետ ինքնաթիռները, առավել հարմարավետ է լինելու»,-ասել է նա:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաթումում ուրախ էին «Արմավիայի» նորույթին, քանի որ այսօր Աջարիայում առաջին հերթին սպասում են Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին:



Աջարիայի փոխվարչապետ Լեւան Անթաձեի խոսքերով, Աջարիայում մեծ ուշադրություն են հատկացնում եւ ջերմությամբ են վերաբերվում հայաստանցի հանգստացողներին, ուստի Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթն ուղղակի անհրաժեշտ էր այս ամառ:



Չվերթը կկատարվի շաբաթը մեկ անգամ, կիրակի օրերը, թռիչքի տեւողությունը 40 րոպե է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---