14 հուլիսի 2009 - 12:41 AMT
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ներկայացրեց «Զբոսաշրջիկ» նոր կանխավճարային քարտը
Բջջային կապի օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ներկայացրեց «Զբոսաշրջիկ» նոր կանխավճարային քարտը, որը ստեղծվել է հատուկ Հայաստանի օտարերկրյա հյուրերի համար:

Այս սակագնային ծրագիրը հնարավորություն կտա շփվել ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ արտերկրում գտնվող բաժանորդների հետ:

Սակագնային ծրագրի բոնուսում ընդգրկված են` առաջին 10 SMS հաղորդագրություններն` անվճար, միջքաղաքային զանգի առաջին 2 րոպեն կարժենա րոպեն 10 դրամ, ինչպես նաեւ սակագնային ծրագիրն առաջարկում է առավել հասանելի սակագներ միջազգային զանգերի համար 1 ամիս ժամկետով:

Բացի կանխավճարային քարտից, փաթեթը ներառում է նաեւ Հայաստանի ու Երեւանի քարտեզները, ինչպես նաեւ Երեւանի ուղեցույցը մի շարք ծառայություններ տրամադրող դիսկոնտային քարտի հետ: Փաթեթի արժեքը 3000 դրամ է, ասվում է ընկերության կայքէջում: