Երեւանում բացվել է երիտասարդ արեւելագետների XXX-րդ միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում հուլիսի 14-ին բացվել է երիտասարդ արեւելագետների XXX-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր Մերձավոր, Միջին ու Հեռավոր Արեւելքի, Կովկասի երկրների ու ժողովրդների պատմության, քաղաքակրթության, միջազգային հարաբերությունների եւ մշակույթի հարցերին, ինչպես նաեւ ցեղասպանության, իսլամագիտության արդիական մի շարք հիմնահարցերին: '



«Այդ գիտաժողովի անցկացումը չափազանց կարեւոր իրադարձություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն հոբելյանական է»,-ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովն աշխատանքը կշարունակի մինչեւ հուլիսի 16-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---