14 հուլիսի 2009 - 20:41 AMT
Ստամբուլում Հրանտ Դինքի անվան փողոց կարող է հայտնվել
Ստամբուլում քարոզարշավ է սկսվել, որի նախաձեռնողներն առաջարկում են Շիշլի շրջանի այն փողոցը,որտեղ գտնվում է հայ-թուրքական թերթի «Ակոս» խմբագրությունը, վերանվանել Հրանտ Դինքի անունով: Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվեց 2007թ. փետրվարի 19-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում` Ստամբուլում, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, շրջանի բնակիչների միջնորդությունն արդեն հավանության է արժանացել: «Սակայն, վերջնական որոշումը պետք է կայացնի Ստամբուլի քաղաքապետը»,-ասել է Միրզոյանը: