Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակազմին ազգային տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգայինտոնի առթիվՀայաստանի նախագահՍերժ Սարգսյաննայսօրայցելելէ ՀայաստանումՖրանսիայիդեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորելովդեսպանության աշխատակազմին` Ֆրանսիային մաղթել է հետագա զարգացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային` մեր ժողովրդի համար օրհասական պահին օգնության ձեռք մեկնելու, նրա մի զգալի հատվածին իր գիրկն ընդունելու, զարգանալու հնարավորություն ստեղծելու համար եւ նշել, որ նրանք այսօր, լինելով լիիրավ ֆրանսիացի, հավատարիմ են նաեւ հայկական ինքնությանը:



Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---