14 հուլիսի 2009 - 22:28 AMT
Տիգրան Սարգսյան. Ճգնաժամը խոչընդոտ չէ արդյունավետ համագործակցության համար
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացմանհիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էրնաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերիղեկավար Հեննինգ Պեդերսենը:

Ողջունելով հյուրերին եւ գոհունակություն հայտնելով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կապակցությամբ, ՀՀ վարչապետը կարեւորել է համագործակցության խորացումը, մասնավորապես, հանրապետության գյուղական վայրերում ներդրումների ծավալների ավելացումը, ֆերմերների շուկայավարման հնարավորությունների ընդլայնմանը աջակցությունը, ենթակառուցվածքների,մասնավորապես, ճանապարհաշինության, էներգետիկայի, ոռոգման համակարգերի արդիականացման, գազիֆիկացման, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը վարկային միջոցների տրամադրման, հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ծրագրերի համատեղ իրականացման ուղղությամբ գործակցության խորացումը, ինչպես նաեւ համակարգաստեղծ ձեռնարկությունների` ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր դժվարությունների հաղթահարման նպատակով աջակցությունը:

Զրույցի ընթացքում Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշը նշել է, որ բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ հիմնադրամի համատեղ աշխատանքը եւ հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ թեեւ ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում որոշակի անկում է գրանցվել, սակայն ճգնաժամը նաեւ ընձեռել է բարեփոխումների հնարավորություն, ինչը թույլ կտա ամենատարբեր ոլորտներում գործընկերների հետ իրականացնել արդյունավետ փոխգործակցություն: