Կիպրոսի հույները խաղաղ պայմանագրի ակնկալիք չունեն

PanARMENIAN.Net - «Այս պահի դրությամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան, մենք չենք տեսնում խնդրի կարգավորման եւ դեկտեմբերին հանրաքվեի անցկացման հնարավորություն: Մենք կոչ ենք անում թուրքական կողմին փոխել իր դիրքորոշումը»,-հայտարարել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն:



Ստեֆանուն կոչ է արել թուրքական կողմին փոխել իր դիրքորոշումը` նշելով, որ նախապես չի կարող երաշխավորել, որ բանակցությունները «բարեհաջով ավարտ» կունենան` հավաստիացնելով, որ Կիպրոսի հույները վճռական են այս խնդրի շուրջ համաձայնության գալու հարցում:



Ստեֆանուի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հյուսիսային Կիպրոսի չճանաչված նախագահ Մեհմեդ Ալի Թալաաթի հետ համատեղ մամլո-ասուլիսում հայտարարեց, թե Թուրքիան հուսով է, որ Կիպրոսի վերամիավորման շուրջ առաջիկա բանակցությունները շուտով կավարտվեն ու հանրաքվեն կանցկացվի մինչեւ 2009 թվականի ավարտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---