15 հուլիսի 2009 - 15:30 AMT
Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը, երեկ, այսօր, վաղը» խորագրով միջազգային գիտաժողովը
Ուկրաինայի հայերի միության հայագիտության կենտրոնը եւ Ղրիմի հայ ընկերակցությունը ՀԱԵ Ուկրաինայի թեմի աջակցությամբ անց է կացվելու «Ուկրաինայի հայերը, երեկ, այսօր, վաղը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 5-6-ը ՀԱԵ Սուրբ Խաչ վանքում (Ղրիմ):

Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատել հետեւյալ ուղղություններով` հայ-ուկրաինական կապերն անտիկ դարաշրջանից մինչ այժմ, Ղրիմի հայ միջնադարյան բնակավայրերի պատմությունը, Ղրիմի եւ Ուկրաինայի 18-19-րդ դարերի հայկական բնակավայրերի պատմությունը, Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը, հայերի վերաբնակեցումը Ազովի մարզ, Ուկրաինայի հայերի մշակույթը` միջնադարից մինչ մեր օրերը, Հայաստան-Ուկրաինա` մշակույթների երկխոսություն եւ այլն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` ռուսերենը, հայերենը, ուկրաիներենը, անգլերենը: Գիտաժողովի աշխատանքի արդյունքում կկազմվի գիտական հոդվածների ժողովածու, հաղորդում է analitika.at.ua-ն: