«Զվարթնոց» օդանավակայանում գործում է Իրանում ավիավթարից զոհվածների հարազատներին օգնություն ցուցաբերող շտաբը

PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է Իրանում տեղի ունեցած ավիավթարում զոհվածների հարազատներին բժշկական, հոգեբանական ու այլ անհրաժեշտ օգնության շտաբ, PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել օդանավակայանի մամլո ծառայությունում: Ըստ նրա, 12-15 մարդուց բաղկացած «Ավիամեդը» պատրաստ է օգնել զոհվածների ընտանիքներին, բացի այդ, անհրաժեշտության դեպքում կներառվեն նաեւ քաղաքի բժշկական հաստատությունների աշխատակիցները:



Իրանում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Երեւան-Թեհրան չվերթը: Ինքնաթիռում եղել է 153 հոգի, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների բոլոր ուղեւորները զոհվել են:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---