15 հուլիսի 2009 - 16:41 AMT
Իրանում ՀՀ դեսպանատունը փորձում է ճշտել թե Հայաստանի քանի քաղաքացի է եղել ինքնաթիռում
Իրանում Հայաստանի դեսպանատունը ներկայումս բանակցություններ է վարում Caspian Airlines-ի հետ`պարզելու համար, թե Հայաստանի քանի քաղաքացի է եղել Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Իրանում ՀՀ դեսպանատանը:

Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:

Ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: Օդանավի կործանման վայրում հրդեհ է բռնկվել, հաղորդում են Կազվինի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները: