15 հուլիսի 2009 - 17:34 AMT
Կազվինի ոստիկանության գնդապետ. Թեհրան-Երեւան չվերթի բոլոր ուղեւորները զոհվել են
ՏՈւ-154 օդանավը, որ կատարում էր թիվ 7908 Թեհրան-Երեւան չվերթը, կործնավել է Իրանի Եղբալեխ գյուղի մոտ, Կազվինից ոչ հեռու, Թեհրանից 75 մղոն դեպի հյուսիս-արեւմուտք: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Կազվինի ոստիկանության գնդապետ Մուսադ Ջաֆարի Նասաբը: «Բոլոր 168 ուղեւորները զոհվել են»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, ինքնաթիռի վթարից անմիջապես հետո սկսվեցին վթարային-փրկարար աշխատանքները, հաղորդում է Իրանի Fars գործակալությունը:

Հուլիսի 15-ին Իրանում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Երեւան-Թեհրան չվերթը:

Caspian Airlines-ը համատեղ ռուս-իրանական ավիաընկերություն է, հիմնվել է 1993թ. եւ օգտագործում է ռուսական արտադրության ինքնաթիռներ: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա առաջին ավիավթարն է Caspian Airlines-ի պատմության մեջ, հաղորդում է newsru.co.il-ը: