15 հուլիսի 2009 - 17:48 AMT
Թեհրան-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ում բացվել է թեժ գիծ
Հուլիսի 15-ին «Կասպիական ավուիաղուներ» ընկերության Թեհրան-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Թեհրան-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ում բացվել է թեժ գիծ: Տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով:

Իրանում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Երեւան-Թեհրան չվերթը: Ինքնաթիռում եղել է 153 հոգի, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների բոլոր ուղեւորները զոհվել են: Ըստ նախնական տվյալների, 154 ուղեւորներից 40-ը հայեր են: Անձնակազմը բաղկացած էր Իրանի ու ՀՀ քաղաքացիներից: