15 հուլիսի 2009 - 19:50 AMT
2009 թ առաջին կիսամյակում բնական գազի ներկրման ծավալները նվազել են 14,8%-ով
2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 14,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 938.8 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ լրատվական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 867.7 մլն խ.մ, ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 4,2% -ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 344.6 մլն խ.մ:

Արդյունաբերությունը սպառել 116.8 մլն խ.մ, ինչը 37,2%- ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Էներգետիկայի բնագավառը իրացրել է 157.4 մլն խ.մ բնական գազ, ինչը 26,7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: