15 հուլիսի 2009 - 20:17 AMT
ՀՅԴ-ն հետաձգել է իր հանրահավաքը ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Հուլիսի 16-ին ժամը 16.00-ին ՀՅԴ-ն մտադիր էր բողոքի ցույց անցկացնել ՀՀ ԱԳՆ-ի առջեւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարության առնչությամբ, որը, ՀՅԴ-ի կարծիքով, ոտնահարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անտեսում է ԼՂՀ գոյության փաստը: Այդ նույն օրը ծրագրվում էին բողոքի համանման գործողություններ աշխարհի շատ երկրներում:

Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմտյան մասում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան: Ինքնաթիռում գտնվող 153 ուղեւորներն ու անձնակազմի 16 անդամները զոհվել են: Ինքնաթիռը վայր է ընկել Կազվին քաղաքի շրջակայքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց մոտավորապես 15 րոպե անց: