Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Մահմուդ Ահմադինեժադին` Տու-154 ուղեւորատար ինքնաթիռի կործանման առնչությամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղված հեռագրում, մասնավորապես ասվում է. «Մեծ ցավով ընդունեցինք Թեհրանից-Երեւան չվերթ կատարող ուղեւորատար ինքնաթիռի վթարում Հայաստանի քաղաքացիների զոհվելու մասին լուրը: Ընդունեք խոր ցավակցություններն այդ ողբերգության առնչությամբ: Խնդրում եմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ողջ հայ ժողովրդին»:

Իրանի նախագահին հղված հեռագրում Դմիտրի Մեդվեդեւը նշել է. «Ռուսաստանը խոր ցավով ընդունեց բազմաթիվ մարդկային զոհեր տված Կազվին քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի լուրը: Ընդունեք իմ անկեղծ ցավակցություններն այդ ողբերգության առնչությամբ: Խնդրում եմ զոհվածների հարազատներին եւ մտերիմներին փոխանցել իրենց բաժին ընկած վշտի այդ ծանր պահին տոկունություն դրսեւորելու մաղթանքը», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---