15 հուլիսի 2009 - 23:18 AMT
Երեւանում ցուցադրվել է Դավիթ Առաքելյանի «Ճարտարապետի տիեզերքը» ֆիլմը
Այսօր հուլիսի 15-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվել է Դավիթ Առաքելյանի «Ճարտարապետի տիեզերքը» ֆիլմը` նվիրված անցյալ դարի տաղանդավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանին:

Արթուր Թարխանյանի գործունեության եւ այլ ճարտարապետների հետ նրա համագործակցության շնորհիվ Երեւանը հարստացավ այնպիսի ճարտարապետական կոթողներով, ինչպիսիք են «Զվարթնոց» օդանավակայանը, մարզահամերգային համալիրը, Երիտասարդության պալատը, «Այրարատ» կինոթատրոնը եւ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալրը: