Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը պահանջում է ՀՀ արտգործանախարարի հրաժարականը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան խնդրի շուրջ ս.թ. հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության առնչությամբ եւ միջնորդ երկրների գործողությունները գնահատել է որպես Հայաստանի շահերի անտեսում:



Այսօր տարածած հայտարարության մեջ, կուսակցությունը, մասնավորապես, նշում է, որ հայաստանյան քաղաքական ընտրանին չի պատասխանել կարեւորագույն հարցերին, թե ո՞վ է ԼՂՀ եւ նրա օրինավոր բնակիչների անունից ճակատագրական որոշումներ «ստորագրող» լիազորված անձը կամ պետական ինստիտուտը, եւ ո՞ր օրենքով են հիմնավորված նմանատիպ լիազորությունները»:



Կուսակցությունը նաեւ ընդգծում է, որ կարեւորելով Հայաստանի ու նրա հարեւանների միջեւ բարի դրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը պետք է նպատակաուղղված լինի տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղության հաստատմանը, միաժամանակ անհամաձայնություն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությանը: Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը նմանվում է գաղտնի գործարքի` թուրքական ու Հայաստանի իշխանությունների միջեւ, որը չի բխում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ Հայ ժողովրդի շահերից»: Այս ամենից ելնելով, կուսակցությունը պահանջում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը», - նշվում է կուսակցության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---