ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում ավիավթարում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող Caspian Airlines-ի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, կապ է հաստատվել Երեւանում ամերիկյան դեսպանության եւ Շվեյցարիայում ներկայացուցչության հետ, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը: «Ներկայումս մենք պարզում ենք, արդյոք ինքնաթիռում եղել են Ամերիկայի քաղաքացիներ», - նշվում է հաղորդագրության մեջ:



Երեւան-Թեհրան չվերթը կատարող Caspian Airlines ավիաընկերության Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կազվին քաղաքի շրջանում: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: Հուլիսի 16-ին Հայաստանում սգո օր է հայտարարվել, Իրանում հայտարարավել է եռօրյա սուգ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---