ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ցավակցական խոսքը Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ. «Սրտի մեծ ցավ ապրեցի` տեղեկանալով Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետալի անկման գույժի մասին, որի հետ-անքով եղել են բազմաթիվ զոհեր:



Այս ծանր պահին Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին: Վշտակցում եմ ինքնաթիռի վթարի հետ-անքով զոհված անձնակազմի եւ ուղ-որների հարազատներին - բարեկամներին: Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին:



ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նաեւ ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդի Մաջլիսի նախագահ Ալի Լարիջանիին»,-ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---