«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» Սեւանա լճի ափամերձ հատվածի մաքրման ակցիա կանցկացնի17 հուլիսի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ եւ «Սեւան» ազգային պարկի հետ համատեղ կազմակերպում է Սեւանա լճի ափամերձ հատվածի մաքրման ակցիա, որն «ԱՄՆ շրջանավարտները բնապահպանական շարժման գործում» ծրագրի շրջանակներում իրականացվող երկրորդ միջոցառումն է: Այս տարվա մայիս ամսին ԱՇԱ-ի կողմից Սեւանում կազմակերպվել էր մեկ այլ բնապահպանական միջոցառում` «Երկրի օր 2009», որի նպատակն էր բարձրացնել Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ երեխաների բնապահպանական իրազեկության մակարդակը եւ խթանել մատաղ սերնդի բնապահպանական դաստիարակությունը: Մաքրման աշխատանքներից հետո բարձրակարգ էկոլոգ-մասնագետները կներկայացնեն Սեւանա լճի պատմությունն ու հիմնախնդիրները, ինչպես նաեւ ներկայումս Հայաստանում առկա հրատապ էկոլոգիական խնդիրները, կպատասխանեն մասնակիցների հարցերին: Նախատեսվում է նաեւ Սեւանա լճին նվիրված վիկտորինա, հաղթողներին կտրվեն հուշանվերներ: «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» ստեղծվել է 2003թ. հոկտեմբերին; Ասոցիացիային անդամակցում է 150 մարդ, որոնք ավարտել են տարբեր ամերիկյան բուհեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |