Հայ ժողովուրդը բնիկ է Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Հայերը ազգային փոքրամասնություն չեն հանդիսանում ոչ Թուրքիայում, ոչ Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում: Հայերը բնիկ ժողովուրդ են այդ երկրներում եւ, ըստ ՄԱԿ-ի բնիկ ժողովրդների իրավունքի մասին հռչակագրի, պաշտպանության իրրավունքն ունեն: Այդ մասին երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամ, փիլիսոփա Արմեն Աբրահամյանը:



«Այսօր աշխարհի շատ երկրներ պատրաստ են պաշտպանել բնիկ ժողովրդների իրավունքները: Հենց այդ պատճառով մեր խորհուրդը դատական գործ է հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ` Ջուլֆայի խաչքարերի ոչնչացման համար: Այդ հուշարձանները վկայում են, որ հայերը բնիկ ժողովուրդ են այդ տարածքում»,-ասել է նա:



Նա հավելել է, որ խորհուրդը մտադիր է նաեւ դատական գործ հարուցել Թուրքիայի դեմ միջազգային ատյաններում: Ըստ Աբրահամյանի, այն մի քանի բաղկացուցիչ կունենա` Աբդուլ Համիդ II գործողությունները, 1909թ. ջարդը, 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը:



Աբրահամյանը հաղորդել է նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամները հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ժնեւում մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության մտավոր սեփականության եւ գենետիկ ռեսուրսների, ավանդական գիտելիքների ու բանահյուսության միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանում: Նստաշրջանում հայ պատգամավորները նշել են, որ Արեւմտյան Հայաստանի հայերը Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդն են եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:--ԿԱ--
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---