17 հուլիսի 2009 - 23:02 AMT
ԱրմենՏելը ինտերկոնեկտին նվիրված սեմինար կանցկացնի
Հուլիսի 18-19-ին հայկական Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա ինտերկոնեկտին (օպերատորների միջեւ տրաֆիկի համար փոխհաշվարկների պայմաններն ու չափսերը) նվիրված երկօրյա սեմինար, որի կազմակերպիչն է ԱրմենՏել (Beeline ապրանքանիշ) ընկերությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը, սեմինարում կքննարկվեն իրավական ու տեխնիկական հարցեր, ժամանակակից միտումներն ու համաշխարհային պրակտիկան օպերատորների միջեւ ինտերկոնեկտի հարցերում:

Սեմինարին կմասնակցեն ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, միջօպերատորական փոխգործակցության ծառայության ղեկավար Իրինա Տրոֆիմովան եւ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը: