Արարատ-Երեւան գազատարի վրա կիրառվում է նախադեպը չունեցող տեխնոլոգիա

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ընկերությունը «ՏԵԽՆՈ ՖԻՏ» ընկերության հետ համատեղ իրականացնում են գործող Երեւան-Արարատ գազատարի՝ կորոզիայի ենթարկված խողովակաշարի վերականգնողական աշխատանքները։ Նախադեպը չունեցող այս ծրագիրը, որի իրականացման համար օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ, թույլ է տալիս կատարել վերանորոգման աշխատանքները գազատարի գազազրկման նվազագույն ժամկետներով։ Հետագայում վերանորոգված հատվածը ծառայելու Է Իրան Հայաստան գազատարի շահագործման համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը։



Վերանորոգման աշխատանքներն իրականացվում Արարատ-Երեւան 40կմ երկարությամբ գազատարի 10կմանոց հատվածում:



«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի տեղեկացմամբ, «ժամանակի ազդեցությամբ պայմանավորված, գազատարի որոշ հատվածներում թույլատրելի ճնշման մակարդակը նվազել է՝ հասնելով 15-16 մթնոլորտի։ Եթե այս վիճակով շահագործենք գազատարը, ապա առավելագույնը Իրանից կարող ենք փոխադրել միայն պայմանագրային քանակությամբ գազ։ Սակայն մեր առջեւ խնդիր ենք դրել գազատարի (Արարատ-Երեւան հատվածի) հզորությունը բարձրացնել այն աստիճան, որ հարկ եղած դեպքում կարողանանք փոխադրել ավելի շատ, քան պայմանագրով նախատեսված է, օրինակ 7-8 մինչեւ 9 մլն խ.մ գազ, եւ այս քանակը պահեստարանի գազի հետ միասին կապահովվի երկրի էներգետիկ անկախությունը»:



Ըստ նրա, գազատարի այս վերականգնման աշխատանքները կտրուկ տարբերվում են նախկինում իրականացված տեխնոլոգիաներից, եւ նրանք հնարավորություն կտան գազատարը դարձնել մինչեւ 40 մթնոլորտ ճնշման համար պիտանի։«ՏԵԽՆՈ ՖԻՏ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Չիտչյանի խոսքերով, «մեր կիրառած նորագույն տեխնոլոգիան նախադեպը չունի տարածաշրջանում: Մենք կիրառում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որ ավանդական բոլոր տեխնոլոգիաներից նախընտրելի է երեք առումով. աշխատանքների գերակշռող մասը կատարում ենք առանց գազազրկման, ավելի արագ ու մատչելի գներով»: «Մենք կարծում ենք, որ սա հանդիսանում է լավագույն պատասխանը համաշխարհային տնտեսական ճգնաժամին:Այսօր մենք ոչ միայն կարող ենք, այլ նաեւ պարտավոր ենք կառուցել ավելի արագ, ավելի էժան եւ ավելի որակով։ Եվ դա հնարավոր է նոր տեխնոլոգիաների շնորհիվ», - ասաց Դ. Չիտչյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---