Հայաստանը ետ է մնում Ռուսաստանից երեխաների ծննդաբերության պայմանների ապահովման մակարդակով

PanARMENIAN.Net - Հայաստանն ետ է մնում Ռուսաստանից ու Ուզբեկստանից երեխաների ծննդի համար պայմանների ապահովման մակարդակով` գրավելով 37-րդ տեղը «Save the Children» կազմակերպության հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծված զեկույցում: ՌԴ-ն ու Ուզբեկստանը կիսում են 27-րդ տեղը, Ղազախստանը 32-րդ տեղում է, Թուրքմենստանը` 44-րդ, Ադրբեջանն ու Ղրղզստանը` 52-րդ, Տաջիկստանը` 69-րդն է:



Մոլդովան ԱՊՀ այն երեք երկրների թվում է, որտեղ ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծված երեխաների ծննդյան համար: Ընդհանուր վարկանիշում Մոլդովան 24-րդ տեղում է, ԱՊՀ-ից զիջելով միայն Բելառուսին (16 տեղ) ու Ուկրաինային (21-րդ տեղ):



Կազմակերպիչներն հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մահացությունը կանանց ու երեխաների մոտ ծննդաբերության ժամանակ, հակաբեղմնավորման ժամանակակից միջոցների ճիշտ կիրառումը եւ բժշկության զարգացումը, կանանց առողջության մակարդակը:



Այդպես, ըստ ներկայացված զեկույցի, ամենից հարմարավետ ու վստահ են զգում իրենց մայրիկները սկանդինավյան երկրներում` Շվեդիայում, Դանիայում ու Ֆինլանդիայում: Վերջին տեղերում են հիմնականում աֆրիկյան երկրները:



Ծննդաբերությունն ու ծննդօգնությունը Հայաստանում ապահովում է պետությունը: Ըստ գործող օրենսդրության, միանվագ նպաստը առաջին երեխայի ծնունդից հետո կազմում է 35 000 դրամ, իսկ ամսեկան նպաստը 18 000 է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---