Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը մի շարք միջոցառումներ է հաստատել

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Արշիլ Գորկու թանգարանին կից մուտքի շինարարական աշխատանքներ», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ,ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի N 2 մանկապարտեզի մասնաշենքի տանիքի վերանորոգում», «Շիրակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ,ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքի մշակույթի տան տանիքի թիթեղապատում» եւ ,ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի այգու վերանորոգում եւ բարեկարգում», ինչպես նաեւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արծվաբույն» տարեցների կենտրոնի հիմնանորոգում» ծրագրերը։

Նիստում հաստատված «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Քարակերտի Նարեկացու անվան հոգեւոր մշակութային կենտրոնի վերանորոգումը, «Հայաստանի հայ կաթողիկե եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքում եկեղեցու կառուցումը, «Չքավոր երեխաների աջակցության ակցիա» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել աղքատության նվազեցմանը։



Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---