ԵԱՀԿ ՄԽ-ը կանի ամեն ինչ, որպեսզի Երեւանն ու Բաքուն մինչեւ տարեվերջ հիմնարար սկբունքների շուրջ փաստաթուղթ ստորագրեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ հույեր էին կապում Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման հետ: Նրանք առաջընթաց էին ակնկալում հանդիպումների ընթացքում, սակայն դրա փոխարեն մատնանշեցին, որ ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ միջնորդները հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցով փորձել են բավարարել Թուրքիային, որը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ներկայացնել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կանոնավորման նախապայման», - նշել է Մանոյանը:



«Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը ներկայացրել է նաեւ ՀՅԴ-ի դիտողությունները մադրիդյան սկզբունքների առնչությամբ:

«Այդ սկզբունքները կազմավորվել էին առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Մենք գտնում ենք, որ այսօր, երբ այդ սկզբունքները հրապարկվել են, Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է անմիջականորեն մասնակցեն բանակցություններին», - հայտարարել է Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով, հրապարակված հիմնարար սկզբունքները չեն արտացոլում այսօրվա իրողություններն ու հաշվի չեն առնում 1988 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները:



«Այսօր չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն երկու անգամ` 1991 եւ 2006 թթ. հանրաքվեի միջոցով հայտնել է իր ցանկություն ու կամքը: Այսօր ինչ-որ նոր հանրաքվեի անցկացման մասին խոսելը պարզապես անիմաստ է: Մեզ համար Լեռնային Ղարաբաղը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ չէ», - հայտարարել է Մանոյանը:



Նա ընդգծել է, որ լուրջ առաջխաղացում չի ակնկալում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումից, սակայն վստահություն է հայտնել, որ միջնորդները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Երեւանն ու Բաքուն մինչեւ տարեվերջ փաստաթուղթ ստորագրեն հիմնարար սկզբունքների շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---