Մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի 130 մլն խմ18 հուլիսի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի 130 մլն խմ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Հուլիսի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 114.7 մլն խոր.մ:Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ նրանք գտնվում են լվացման փուլում: Ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները երկու հորերում: Երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքների ավարտը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում, որոնցից մեկը ժամանակավոր շահագործման կհանձնվի ձմռան շրջանում: ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 1.07 մլրդ դրամ, որից առաջին կիսամյակում իրացվել է շուրջ 275 մլն դրամը եւ եւս շուրջ 50 մլն դրամ կուղղվի նոր հորերի համար նախատեսված սարքավորումների ձեռք բերմանը հուլիս ամսին: Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 380 մլն դրամ՝ պլանային վերակառուցման ու վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, որից հուլիսի 1-ի դրությամբ իրացվել է 209,5 մլն դրամը: Նախորդ տարվա համեմատ այսօր հորերում պահեստավորված գազի ծավալը ավելացել է 1,6 անգամ: 2004թ.-ին Աբովյանի ԳՍՊԿ-ի հնարավորությունները չեն գերազանցել 76 մլն խոր.մ: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի շուրջ 130 մլն խոր.մ, ինչը 5 մլն խոր.մ-ով ավելի է, քան 2008թ. ցուցանիշը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |