Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի առնչությամբ ՀՅԴ-ի պահանջը մնում է ուժի մեջ

PanARMENIAN.Net - Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի առնչությամբ ՀՅԴ-ի պահանջը մնում է ուժի մեջ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գլխավոր գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք կարծում ենք, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոխարինումը Հայաստանի նախագահի համար երկրի արտաքին քաղաքականությունը փոխելու ազդանշան կհանդիսանա», - ընդգծել է Մանոյանը:



Նրա խոսքերով, ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելու պատճառը միայն մադրիդյան սկզբունքները չեն: «Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը հիմնավորված է այն իրավիճակով, որում հայտնվել է Հայաստանը: Իրավիճակը, երբ Թուրքիան Երեւանին իր քայլերն է թելադրում ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ ամենը դիվանագիտություն է, եւ այդ դիվանագիտության պատասխանատուն ԱԳՆ ղեկավարն է», - ընդգծել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---