Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները ցույց տվեցին Ստեփանակերտի դիրքորոշման հաստատունությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման շուրջ վերջին զարգացումները ցույց տվեցին Ստեփանակերտի դիրքորոշման հաստատունությունը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը : «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջին մի քանի օրերի ընթացքում բազմիցս ընդգծել էր բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին միանալու անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունների հետեւանքը դարձավ այն, որ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն այցելել էր Ստեփանակերտ, հանդիպել Բաքո Սահակյանի հետ եւ քննարկել Ղարաբաղի

շուրջ բանակցային գործընթացին առնչվող հարցեր», - նշել է Կիրո Մանոյանը: «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարի խոսքերով, այսօր ո'չ Երեւանին, ո'չ Ստեփանակերտին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ տարաձայնությունների սրումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---