18 հուլիսի 2009 - 21:32 AMT
Ավարտվել է ԱրմենՏել ընկերության կազմակերպած երկօրյա սեմինարը
Հայաստանի Ծաղկաձոր առողջարանային քաղաքում ավարտվել է ԱրմենՏել (ապրանքանիշը` Beeline) ընկերության կազմակերպած եւ ինտերկոնեկտի (օպերատորների միջեւ տրաֆիկի համար փոխհաշվարկների չափն ու պայմանները) հարցերին նվիրված երկօրյա սեմինարի առաջին օրը:

Սեմինարի ժամանակ քննարկվել են իրավական եւ տեխնիկական հարցեր, օպերատորների միջեւ ինտերկոնեկտի հարցերում ժամանակակից միտումներն ու համաշխարհային փորձը, սեմինարի մասնակիցները նաեւ ուշադրություն են հատկացրել Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում տիրող իրավիճակին:

Սեմինարին մասնակցում են ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ընկերության միջօպերատորային փոխգործակցության ծառայության ղեկավար Իրինա Տրոֆիմովան եւ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը: