Վրաստանում կքննարկեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման հետ կապված հարցերը

PanARMENIAN.Net - Նախօրեին երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:



Պատվիրակության կազմում են` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման եւ հարկային ընթացակարգերի վարչության պետ Գագիկ Քառյանը:



Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, էկոնոմիկայի զարգացման նախարար Լաշա Ժվանիայի, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Դավիթ Տղեշելաշվիլիի հետ:



Նախատեսվում է նաեւ հանդիպում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հետ:



Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները կծավալվեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---