Հայաստանը շահագրգռված է զարգացնել առեւտրատնտեսական կապերը Սաուդյան Արաբիայի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության շեյխ Մոհամադ Մուսալամիին: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ առեւտրատնտեսական կապերը եւ իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր:



Մոհամադ Մուսալամին նշելով, որ իր առաջին այցը Հայաստան կրում է ճանաչողական բնույթ, տեղեկացրել է, որ հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով: Ըստ շեյխի համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաեւ գյուղատնտեսության ոլորտում:



ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախատեսվող ծրագրերի իրականացմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---