20 հուլիսի 2009 - 15:08 AMT
«Արդշինինվեստբանկի» վարչության նոր նախագահն է Ներսես Կարամանուկյանը
Հուլիսի 18-ից «Արդշինինվեստբանկի» Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ներկայացնելով նորանշանակ Վարչության նախագահին բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ պարոն Ն. Կարամանուկյանը կդառնա «Արդշնինվետբանկում» ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:

Իր կողմից Ն. Կարամանուկյանը հավելել է, որ իր փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ կներդնի Արդշինինվեստբանկի, որպես կայուն եւ վստահելի բանկի, ձեռքբերումների պահպանման եւ ավելի զարգացման համար. «Այստեղ աշխատում են արհեստավարժ եւ բանիմաց մասնագետներ, որոնց հետ մենք շատ լուրջ եւ կարեւոր ծրագրեր ենք իրականացնելու: Մեր հետագա գործունեության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես առկա միջազգային ֆինանսական դժվարությունները, այնպես էլ մեր երկրի տնտեսության առանձնահատկությունները` մեր բոլոր հաճախորդների համար շարունակելով ապահովել լավագույն պայմաններ բանկի ծառայություններից օգտվելու համար»,- ավելացրել է նա:

Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձըբանկին հնարավորություն են տալիսմատուցել բարձրորակբանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ումեւ ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացելէ Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին:

Բանկին շնորհվել էՈրակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: