20 հուլիսի 2009 - 16:19 AMT
Այն, որ ԵՄ-ն հրաժարվում է ընդունել Թուրքիային Եվրամիություն, աշխարհի վերջը չէ
Եթե ԵՄ-ն ձախողի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացն, ապա դա աշխարհի վերջը չի լինի Անկարայի համար: Այդ մասին, ելույթ ունենալով Անկարայում Արդարության ու զարգացման կուսակցության համագումարում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Ըստ թուրք վարչապետի, Թուրքիան վստահաբար առաջ է ընթանում ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով: «Թուրքիան այլեւս այն երկիրը չէ, որի օրակարգն այլ երկրներն են որոշում: Թուրքիան ինքն է որոշում իր օրակարգը»,-ասել է Էրդողանը, գրում է թուրքական Today's Zaman-ը: