20 հուլիսի 2009 - 19:19 AMT
Հուլիսի 21-ին կսկսվեն շինարարական աշխատանքներ «Կառուցենք Հավատով» ծրագրի շրջանակներում
Հուլիսի 21-ին կսկսվեն շինարարական աշխատանքներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան «Կառուցենք Հավատով» ծրագրի շրջանակներում:

Սույն թվականի հունիսի 16-ին Հայաստանում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» - Հայաստանայաց Առաքելական եկեղեցու միջ- ստորագրվեց համագործակցության պայմանագիր` ջանքերը միավորելու - Հայաստանում տնազրկությունը նվազեցնելու նպատակով:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան «Կառուցենք Հավատով» ծրագրի շրջանակներում Հայաստանում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» նպատակ ունի կառուցել 37 տուն, որոնք կխորհրդանշեն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու 36 թեմերն ու Մայր Աթոռը: Այդ տներից 20-ը կկառուցվեն Հայաստանի 6 մարզերում Ար-ելյան թեմի համայնքների առատաձեռն նվիրատուների շնորհիվ:

Շինարարական աշխատանքների սկիզբը կօրհնի Հայ Առաքելական Եկեղեցու Ար-ելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան: Բացման արարողությանը ներկա կլինեն նա- թեմական խորհրդի անդամ` Ջեյմս Կալուստյանը: