Վրաստանի հայկական ՈԿԿ-ները գտնվում են կանխավ անբարենպաստ իրավիճակում

PanARMENIAN.Net - Վրաստանում շուրջ 30 հայկական հասարակական քաղաքական կազմակերպություններ կան, որոնք ընտրել են վարքի մի քանի մոդելներ` ամբողջական համերաշխություն Վրաստանի կառավարության հետ, որոշ չափավոր սոցիալական ու քաղաքական պահանջների առաջադրում, ծայրահեղական դիրքորոշում, սակայն անկախ ընտրված մոդելից, նրանք գտնվում են կանխավ ոչ շահավետ իրավիճակում: Նման կարծիք է հայտնել այսօր քաղաքագետ Իգոր Մուրադյանը մամլո ասուլիսում: Նա նաեւ հավելել է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտում են այդ կազմակերպությունների լիարժեք գործունեությանը եւ իր նպատակներին հասնելու համար կիրառում է խտրական միջոցների դասական ցուցակը` սահմանադրության շրջանակներում:



Ըստ Մուրադյանի, այսօրվա դրությամբ իրավիճակի կայունության երաշխավորը ջավախահայերի մտածելակերպն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---