20 հուլիսի 2009 - 20:21 AMT
Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ղարաբաղյան հյակամարտության կողմերի միջեւ համաձայնագրի իրականացման հարցում
Եվրամիությունն ամեն կերպ նպաստում է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության «եռյակի» պատվիրակության ղեկավար, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը :

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել համաձայնագրի իրականացմանը, որը, մենք հույս ունենք, առաջիկայում կստորագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ», - ընդգծել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Եվրամիությունն անհամբերությամբ ակնկալում է Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների միջեւ հանդիպումների ընթացքում կայացած քննարկումների շարունակությունը: «Այժմ գործընթաց է տեղի ունենում, եւ մենք պետք է խրախուսենք այդ փաստը», - հայտարարել է Կարլ Բիլդտը: