20 հուլիսի 2009 - 20:34 AMT
Հուլիսի 20-27-ը Երեւանում կանցնի Գեորգի Գյուրջիեւի շաբաթը
«Նարեկացի» մշակութային միությունը եւ Գյումրու Գյուրջիեւի կենտրոնը հուլիսի 20-27-ը Երեւանում կկազմակերպեն Գեորգի Գյուրջիեւին նվիրված շաբաթ:

«Անի, Կարս, Ալեքսանդրոպոլ» լուսանկարչական ցուցահանդեսով հուլիսի 20-ին կսկսվի Գյուրջիեւի շաբաթը, որի ծրագրում են «Գյուրջիեւի հայկական էությունը» զեկույցը, կներկայացվի նաեւ Գյուրջիեւի երաժշտությունը Գյուրջիեւի անվան ազգային գործիքների համույթի եւ դաշնակահար Լուսինե Գրիգորյանի կատարմամբ:

Գեորգի Իվանի Գյուրջիեւը (1872թ. հունվարի 9. Ալեքսանդրոպոլ-հոկտեմբերի 29 1949թ. Նեյի-սյուր-Սեն, Ֆրանսիա), փիլիսոփա էր, որ հունահայկական ծագում ուներ եւ 20-դարի միստիկ: Նրա աշխատանքները նվիրված են մարդու ինքնազարգացմանը, գիտակցության աճին եւ կեցությանը առօրյա կյանքում: Նա կարեւորում էր մարդու ֆիզիկական զարգացումը, որի համար կյանքի վերջին տարիներին նրան կոչում էին «պարուսույց»: