Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ՈԿԿ-ների հանդիպումը հետաձգվել է մինչեւ աշուն

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աջակցությանն ուղղված Հանրային խաղաղապահ համաժողովի անցկացումը, որը կայանալու էր հուլիսի վերջում Մոսկվայում, հետաձգվել է մինչեւ աշուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել International-ի Alert Եվրասիայի գծով ծրագրերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքերով, վերջին ամիսներին այնպիսի զգացողություն է առաջանում, որ բանակցային գործընթացը գնալով ինտենսիվ է դառնում: «Շատերը ողջունում են այդ գործընթացը, սակայն այն նաեւ հող է ստեղծել մտավախությունների ու մտահոգությունների սրացման համար: Թեեւ հանրային խաղաղապահ գործընթացը քաղաքական չէ եւ այլ նպատակներ ունի, սակայն քաղաքական իրավիճակն անխուսափելիորեն ազդում է նրա վրա: Մենք չենք ցանկանում թույլ տալ հասարակական երկխոսության քաղաքականացում: Ելնելով դրանից, մենք գտանք, որ նպատակահարմար կլինի համաժողովը հետաձգել մինչ աշուն: Իսկ մինչ այդ քննարկումներ անցկացնել, որոնք կնպաստեն երկխսությանը երկու հանրությունների միջեւ:



Միեւնույն ժամանակ, հուլիսի 23-25-ին Մոսկվայում քննարկումներ կընթանան Եվրասիայում ու Հարավային Կովկասում խաղաղապահության նոր ռազմավարության վերաբերյալ: Քննարկումները կանցնեն Խաղաղապահ նախաձեռնությունների փորձագետների եվրասիական համաժողովի շրջանակներում: Առաջին օրը նվիրված կլինի վրաց-ռուսական երկխոսությանը, հուլիսի 24-25-ը նվիրված կլինեն հարավկովկասյան խնդիրներին: Կմասնակցեն փորձագետներ ու քաղաքագետներ Հարավային Կովկասից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---