Ալեքսեյ Միտրոֆանով. Հայաստանը ոչինչ չի տա

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հարթակի դեր է տանում, որի շրջանակներում կարող են բարձր մակարդակով շփումներ իրականացվել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, այդ առումով, իհարկե, Ռուսաստանը ճնշման լծակներ, ավելի որոշակի, ազդեցություն ունի ե'ւ Ադրբեջանի, ե'ւ Հայաստանի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը : Նրա խոսքերով, չի կարելի թերագնահատել ե'ւ ԱՄՆ-ի, ե'ւ Ռուսաստանի ազդեցությունը, այսինքն դա հակամարտություն է երկու կողմերի միջեւ, իսկ միջնորդները կարող են խաղալ որոշակի, սահմանափակ դեր, քանի որ այդ իրավիճակից իրական ելք չկա: «Առանց պատերազմի հայկական կողմը չի հանձնի հողերը, իսկ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ եւ ոչ մի պայմանով չի ինտեգրվում Ադրբեջան: Ի՞նչ անել այս դեպքում: Այդ իրավիճակում համբերել եւս 20-40 տարի` թողնելով այդ խնդրի լուծումն ապագա սերունդներին, եթե ռազմական ուղին չընդունվի: Իսկ ռազմական ուղին, իհարկե, ամենաարդյունավետը չէ, այն ոչինչ չի տա կողմերին, միայն կհյուծի: Զիջումների գնալ չի կարող ստիպել ոչ ոք` ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ը», - ասել է ռուս քաղաքական գործիչը:



Միտրոֆանովն ընդգծել է, որ հայերը ոչինչ չեն տա: «Նույնիսկ եթե Ադրբեջանն իր ողջ գազը տա Ռուսաստանին, նաեւ հավաքի 10 մլրդ դոլար եւ մարի Ռուսաստանի վարկը, դա ոչինչ չի փոխի: Հարկ է ճանաչել հայերին: Ոչ զիջումները, ոչ փողերն այստեղ ոչինչ չեն որոշի: Դա ոչինչ չի փոխի Ղարաբաղի առումով: Հարկ է հիշել` կամ ընդունել, կամ պատերազմել մինչեւ վերջին զինվորը: Ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ը չեն օգնի: Նույնիսկ Օբաման ոչինչ չի անի», - ասել է նա:



Նա նաեւ ավելացրել է, որ Եթե նույնիսկ Ռուսաստանում բոլորն աջակցեն Ադրբեջանին, հայերը, միեւնույն է, չեն տա Ղարաբաղը, նույնիսկ եթե ողջ աշխարհն այդ մասին նրանց խնդրի: «Այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ռազմական ճանապարհով: Ընդ որում, հարկ է հիշել յուրահատկությունները, իսկ այդ հակամարտության յուրահատկությունները ժողովուրդների մտածելակերպն է: Ինչպես արդեն ասել եմ, ռազմական ուղին կհյուծի կողմերը եւ ոչինչ չի տա: Ահա թե որտեղ է թակարդը: Մնացածը դիվանագիտական խուսանավում է: Եվ ոչ ամերիկացիները կամ չինացիները, ոչ ռուսներն այստեղ չեն օգնի», - ընդգծել է Միտրոֆանովը, գրում է 1news.az -ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---