Ո՞վ է մեղավոր Հայաստանի կառավարության կայքի խափանման համար

PanARMENIAN.Net - Որոշ հայկական ԶԼՄ-ներ շատ ակտիվ են լուսաբանում ՀՀ կառավարության կայքէջի խափանումը խակերների կողմից, ինչպես նաեւ փորձում են գտնել մեղավորներին ու պարզել խակերային հարձակումների աղբյուրը: Հետապնդելով նույն նպատակը, PanARMENIAN.Net ի թղթակիցը պարզաբանումների համար դիմել է Arminco ընկերության տեխնիկական տնօրենին, որի սերվերից է օգտվում է կառավարության կայքէջը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղյանը, ընկերությունը պարբերաբար ետ է մղում խակերների հարձակումները, սակայն անցած հանգստյան օրերին նրանց հարձակումներից տուժեց կայքերի որոշ քանակություն, այդ թվում նաեւ ՀՀ կառավարության կայքէջը: Ըստ նրա, ընկերությունը ձեռնարկել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նաեւ ավելացրել է ծածկագրի նիշերի թիվը, հասցնելով այն տասի, եւ այդ ծածկագրերը տրամադրել է հաճախորդներին:



Ինչպես պարզաբանել է Սաղյանը, հարձակումը կատարվում է IP հասցեներից, որ պատկանում են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի ու Կորեայի երկրներին: Հարձակման ժամանակ կիրառվել է ծածկագրերի բացահայտման «բառարան« տիպի ծրագիրը:



Խուսափելու համար չարտոնված մուտքից, Arminco ընկերությունը խորհուրդ է տալիս գլոբալ ցանցի բոլոր օգտվողներին հրաժարվել պարզ ծածկագրերից` որպես նիշեր օգտագործելով մեծատառեր, թվեր ու խորհրդանիշեր:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---